Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չենք ուզում․ Միրզոյան

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չենք ուզում․ Միրզոյան

Մենք չենք պատրաստվում «քաղաքական ապահարզան» տալ որևէ գործընկերոջ, մայիսի 19-ին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ապահարզանի» ուղին։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու քաղաքականությունը նմանատիպ «ապահարզաններ» չեն ճանաչում։ 

«Նպատակ չունենք լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք՝ կապված բազմաթիվ թելերով, և տրամադրված ենք առողջ քննարկումների միջավայրում զարգացնել փոխշահավետ հարաբերություններ»,- հայտարարել է Միրզոյանը՝ չբացառելով, որ խնդիրներ կան, ինչպես բոլոր երկրների ցանկացած հարաբերություններում։ 

Ըստ Միրզոյանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) ու Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցություններն անհամատեղելի են, այս պահին Հայաստանը շարունակում է մերձեցումը ԵՄ-ի հետ։ 

«Երբ գա պահը և հարցը հասունանա, կկայացնենք համապատասխան որոշում, թե որ երկրների «ընտանիքին» ենք անդամակցելու։ Այստեղ որևէ նորություն չկա, և մենք դրսից հուշումների կարիք չունենք»,- ընդգծել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին նույնպես հայտարարել էր, որ համաձայն չէ քաղաքականության մեջ «ապահարզան» ձևակերպման հետ։ 

Ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի: Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+