Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:22

Թուրքիայի հետ կունենանք նորմալ հարաբերություններ՝ հաշվի առնելով ՀՀ շահերը․ Կարապետյան

Թուրքիայի հետ կունենանք նորմալ հարաբերություններ՝ հաշվի առնելով ՀՀ շահերը․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

«Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մտցնելու ենք սահմանափակումներ։ Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու»,- ասել է նա:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՀՔ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի և հայ գերիների վերաբերյալ հայտարարություններին չարձագանքելու փաստը՝ Կարապետյանը նշել է, որ սա վերջին տարիներին ՀՀ իշխանությունների օրինաչափությունն է՝ լուռ լսել ադրբեջանական կողմի հայտարարությունները:

«Ալիևն իր ելույթում ցույց տվեց, որ իր համար բացարձակ նշանակություն չունի եվրոպական ղեկավարների ներկայությունը Հայաստանում, միևնույն է՝ պլանավորում է 300 000 մարդ տեղափոխել Հայաստան»,- հավելել է Կարապետյանը:

Խոսելով Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ հանդիպումների արդյունքների մասին՝ նա ընդգծել է, որ ժողովրդի հիմնական մտահոգությունը գործող վարչապետի անհապաղ հեռացումն է։ Դաշինքի ղեկավարի խոսքով՝ մարդիկ խիստ դժգոհ են, որ իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում ոչինչ չեն արել Արարատյան դաշտավայրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակիչների կյանքը բարելավելու համար։

Կարապետյանը նշել է, որ Արարատի մարզի հողերի միայն 10%-ն է ներկայումս մշակվում, և գյուղացիները նաև չեն հասկանում, թե ինչպես վաճառել իրենց գյուղմթերքը։ Կարապետյանը շեշտել է, որ քաղաքացիներին դուր է եկել իր առաջնորդած ուժի առաջարկած՝ մթերման կայաններ ստեղծելու գաղափարը։

Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր», «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ։ Կուսակցությունը հուշագիր էր ստորագրել նաև «ՀայաՔվե» միավորման հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները, «Որդիների կանչ» ՀԿ-ն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։ Մայիսի 6-ին դաշինքը հրապարակել էր նախընտրական քարոզարշավի այցերի ժամանակացույցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+