Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկետներում բողոքարկվելու է. պաշտպան

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկետներում բողոքարկվելու է. պաշտպան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկետներում բողոքարկվելու է, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա տեղեկացրել է, որ Կարապետյանի՝ ապօրինի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումն այսօր են ստացել:

Ըստ պաշտպանի՝ դատական ակտը «չի բխում իրավունքի և օրենքի տառից», ինչի վառ ապացույցը տեսաուղերձների և հանրային հաղորդակցության անհիմն արգելքն է: Վարդևանյանը շեշտադրել է, որ օրենքը նման սահմանափակման հիմքեր չի նախատեսում։

«Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանն ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին»,- գրել է Վարդևանյանը Ֆեյսբուքում:

Փաստաբանի պնդմամբ՝ նման վարքագիծն արդեն օրինաչափություն է դարձել։ Դատարանն իր որոշմամբ հարցի լուծումը վերապահել է նախաքննական մարմնին, սակայն Քննչական կոմիտեն նախկինում մի քանի անգամ արդեն մերժել է պաշտպանական կողմի համապատասխան դիմումները։ Այդուհանդերձ, Վարդևանյանը հայտարարել է վաղը քննիչին կրկին դիմելու մտադրության մասին։

«Միաժամանակ՝ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ՝ Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը»,- շեշտել է նա:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին հայտարարել էր, թե տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը կարող է ուղիղ եթեր մտնել և տեսաուղերձով հանդես գալ, իսկ եթե հեռախոս չունի, հեռախոս կարող են տալ։ Կարապետյանի աջակիցներն ակցիայի ժամանակ նրան հեռախոս էին նվիրել՝ որպես արձագանք իր այդ հայտարարության: Վարդևանյանն էլ ասել էր, որ բարերարին հեռախոս փոխանցել պետք չէ, պետք է ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+