Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Նարեկ Կարապետյանը խոսել է «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի գինը նվազեցնելու առաջարկների մասին

Նարեկ Կարապետյանը խոսել է «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի գինը նվազեցնելու առաջարկների մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլից երրորդի մասին, որը նախատեսում է 20% ավելի էժան դեղորայք։

Նա նշել է, որ հարցումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի գնի հարցը քաղաքացիների հիմնական խնդիրներից է։ Նրա խոսքով՝ ամեն հինգերորդ քաղաքացին աղքատ է և հաճախ դե՞ղ, թե՞ հաց գնելու երկընտրանքի առաջ է կանգնում։

«Միջին տարիքի հայաստանցիներն ստիպված են որոշում կայացնել․ գնում են դեղ իրենց առողջության համա՞ր, թե՞ սնունդ, հագուստ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար»,- նշել է նա։

Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանում դեղերը գրեթե երկու անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, Եվրոպական Միության շատ երկրներում, Ռուսաստանում։

Դեղերի ոլորտում առաջին խնդիրը, ըստ Կարապետյանի, դրանց գրանցում է։ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ, մինչդեռ Վրաստանում այդ դեղերի քանակը 8000 է։ Նա նշել է, որ Եվրոպայում գրանցված դեղերն ավտոմատ գրանցվելու են Հայաստանում։

Կարապետյանը երեք ճանապարհ է նշել դեղերի գնի նվազման համար․ ազատականացնել դեղերի շուկան, պետության կողմից գնված դեղը շրջանակային գին ունենա, որով բոլոր դեղատները կարող են օտարերկրյա գործարաններից գնել, իսկ երրորդը տեղայնացնելն է, տեղական արտադրություն ստեղծելը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում արտադրվող դեղերը, դեղերի որոշ տեսակներ, վիտամինների որոշ տեսակներ ամենաուշն են թանկանում: Տեղայնացումը, արտադրությունները լուծելու են Հայաստանում գների հարցը, մանրամասնել է նա։

Սամվել Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+