Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով հիմնական դատալսումները կմեկնարկեն մարտի 10-ին, հայտնել է դատավոր Մուշեղ Արամյանը՝ փետրվարի 20-ի նիստում։
Նա նախնական դատալսումների փուլը համարել է ավարտված։
2025-ի սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Վարույթի շրջանակում կալանավորվել էին Նարեկ Օհանյանը՝ 2025-ի փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Կարդացեք նաև՝
Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողը նախկինում ևս նրան սպանելու փորձեր է արել․ ԶԼՄ
ՔԿ-ն հրապարակել է Մերձավանի սպանության գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







