Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:36

ՀՀ երեք դպրոցում ունենք ադրբեջաներենի ուսուցանում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ երեք դպրոցում ունենք ադրբեջաներենի ուսուցանում․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ երեք դպրոց ուսումնասիրում է ադրբեջաներեն։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշել է, որ 2021 թվականին ընդունված որոշման շրջանակում 400 դպրոց ցանկություն էր հայտնել որևէ տարածաշրջանային լեզու ուսումնասիրել, սակայն միայն 30 դպրոցում է հաջողվել ներդնել ծրագիրը։

«Այստեղ ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև, բնական է, ցանկություն կարող են ունենալ, բայց մասնագետներ պիտի լինեն, որպեսզի ուսուցում իրականացնեն, և դրա պատճառով շուրջ երեք տասնյակ դպրոցներ են, որ կարողացել են տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել»,- մանրամասնել է Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ ավելի ակտիվ է պարսկերենը, քանի որ նաև դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա մասնագետների լեզվի իմացությունը բարելավելու ուղղությամբ։ Վրացերենի ուսուցումը ևս ներդրվել է երեք դպրոցում, պարզաբանել է Անդրեասյանը։

«Միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն։ Ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել այն։ Կարծում եմ՝ շատ կարևոր է այդ գիտելիքը տարածել, որպեսզի խոսելիս նաև հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում։ Բոլորովին վերջերս Երևան էր այցելել Վրաստանի կրթության նախարարը: Հարցերից մեկը, որ քննարկել ենք, վրացերենի մասնագետների պատրաստման խնդիրն է, որպեսզի կարողանանք ոչ թե երեք դպրոցում ունենալ վրացերենի ուսուցանում, այլ ավելի շատ դպրոցներում»,- շեշտել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+