Իշխանությունները փորձում են խոչընդոտել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մարզային հանդիպումները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կարապետյանին, ըստ թերթի, մարզերում բավականին լավ են ընդունում, և իշխանությունը որոշել է «ամեն գնով փչացնել այդ այցերը»:
Թերթի սեղեկություններով՝ նախօրոք պարզելով, թե նա ուր է պատրաստվում գնալ, «Քաղաքացիական պայմանագրի» տեղի ներկայացուցիչները մարդկանց տներ են այցելում՝ համոզելու, որ նրանք չգնան հանդիպումներին։ Այլապես, ԶԼՄ-ի պնդմամբ, ՔՊ-ից «սպառնում են նպաստը կտրել, աշխատանքից հեռացնել, երբեմն էլ անորոշ ասում են՝ «կփոշմանեք»»:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին հունիսին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև կազմակերպել էր Գյումրիի տոնը։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







