Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:23

Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, սրբություններից․ Շահրամանյան

Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, սրբություններից․ Շահրամանյան

Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից, Բռնի տեղահանության և պահանջատիրության օրը՝ սեպտեմբերի 19-ին, «Եռաբլուրում» լրագրողներին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա տեղեկացրել է, որ բռնի տեղահանումից ի վեր Արցախից Հայաստան չի տեղափոխվել շուրջ 66 մարմին, մինչդեռ այդ հարցով բռնի տեղահանումից ամիսներ հետո քննարկումներ են տեղի ունեցել նրանց տեղափոխելու և «Եռաբլուրում» հուղարկավորելու շուրջ։ Շահրամանյանը մանրամասնել է, որ հարցը 2023-ին քննարկել են ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

«Բռնի տեղահանումից հետո բարձրացրել էինք 2023-ին՝ վերջին ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված մեր հայրենակիցների մարմինների տեղափոխման հարցը։ Նաև արտաշիրիմում իրականացնելու հարցն էինք բարձրացրել։ Նախնական համաձայնություն էինք ստացել, բայց, ցավոք, մինչև օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել»,- հավելել է Շահրամանյանը։

Այդ համատեքստում նա շեշտել է, որ հարցեր է բարձրացրել նաև գերիների վերադարձի, անհայտ կորածների ճակատագրերը պարզելու գործընթացների անհրաժեշտության մասին, բայց մինչ օրս այդ հարցով նույնպես լուծումներ չկան։ Շահրամանյանը շեշտել է, որ 2023-ին՝ Ադրբեջանի հարձակման օրերին, կապի մեջ էին ՀՀ իշխանությունների հետ։

«Փորձում էինք համաձայնեցնել մեր գործողությունները։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել՝ կապված հիմնականում հայտարարությունների, որոշումների հետ»,- հավելել է նախագահը։

Նա ընդգծել է, որ բռնի տեղահանումից հետո գերիների հարցով իր հետ ՀՀ իշխանությունները հանդիպում չեն ունեցել, բայց կապի մեջ էր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

«Աբազյանը պատանդների, անհայտ կորածների և գերիների հարցով պետական հանձնաժողովի ղեկավարն էր։ Մենք իր միջոցով փորձում էինք որոշակի կարգավորումներ ունենալ»,- նշել է նա։

Շահրամանյանը նաև անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում հայազգի Կարեն Ավանեսյանի ձերբակալությանը, ինչի մասին հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նրան մեղադրելով «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ միջոցառմանը կրակ բացելու փորձի մեջ»։ Շահրամանյանը նշել է, որ այդ անձն իսկապես հայ է և գտնվում է Ստեփանակերտում։

«Ավանեսյանը մի քանի տասնյակ մեր հայրենակիցների հետ Արցախում մնալու որոշում է կայացրել։ Ինչ վերաբերվում է դեպքին՝ այն չեմ կարող մեկնաբանել, քանի որ հստակ տեղեկություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա այդ անձնավորությանը հասցրել են մի իրավիճակի, որ ստիպված նման քայլի է գնացել»,- եզրափակել է նա։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 17-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։

Կարդացեք նաև՝ 

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Արցախը համաշխարհային մամուլի էջերում 2023թ.

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+