Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:56

Դատարանը փոխել է Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ կիրառելով 5 մլն դրամի գրավ

Դատարանը փոխել է Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ կիրառելով 5 մլն դրամի գրավ

Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 16-ին փոխել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ սահմանված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ կիրառելով 5 մլն դրամի գրավ, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը։

Սեպտեմբերի 16-ին Ղուկասյանը դատական նիստից առաջ լրագրողներին հայտնել էր, որ իր նկատմամբ մեղադրանքները կապված են երկրաշարժից հետո ավերված Գյումրիում բնակիչներին հողակտորներ տրամադրելու հետ։ Քաղաքապետի խոսքով՝ դա անհրաժեշտ քայլ էր այն պայմաններում, երբ քաղաքի 90%-ն ավերակների մեջ էր։

2022 թվականի դեկտեմբերին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք էին առաջադրել նաև այն բանի համար, որ 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով  Գյումրիի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրիում գտնվող 15 հողամաս, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:

2025-ի սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ավելի ուշ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+