Իրավապահները ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։
Ըստ ՔԿ-ի՝ Ղուկասյանի նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարվա ժամկետով)։
Ղուկասյանը 2021թ. ևս ձերբակալվել էր՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։



























