Իրավապահ մարմինները քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել», գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում՝ քննում են գործարարի յոթը պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը։
«Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում՝ կառույցը հասել է այս օրին»,- նշել է թերթը։
ԶԼՄ-ն չի բացառել նոր ձերբակալություններն ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







