Սպիտակում օձի խայթոցի հետևանքով 2 երեխա հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Սպիտակի բժշկական կենտրոնը։
Նշվում է, որ կեսօրին մոտ կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին իմացել են այսօր և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Երեխայի վիճակը գնահատվում լավ։
Օձի խայթոցով 14-ամյա երեխա բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։ Ըստ բժշկական կենտրոնի՝ տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







