Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

Կառավարությունն առաջիկա նիստում կորոշի աջակցություն ցուցաբերել արցախցի կարիքավոր ընտանիքներին․ փոխվարչապետ

Կառավարությունն առաջիկա նիստում կորոշի աջակցություն ցուցաբերել արցախցի կարիքավոր ընտանիքներին․ փոխվարչապետ

Կառավարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի, ըստ որի՝ լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունեցող արցախցի ընտանիքներն աջակցություն կստանան, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա 24News-ին մեկնաբանել է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար ամսական 50 հազար դրամ աջակցության կրճատումից հետո։

«Խնդրի հիմնովին լուծումը երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագիրն է, որին, ցավոք սրտի, դիմելիությունը դեռևս շատ ցածր է։ Այնտեղ է լուծումը, թող գնան, դիմեն սահմանված կարգով, ստանան իրենց հասանելիքը և երկարաժամկետ կանոնավոր, նորմալ լուծում ստանան, ինչո՞ւ չեն անում»,- ասել է Խաչատրյանը։

Փոխվարչապետը հայտնել է, որ Ազատության հրապարակում վրան տեղադրած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին է փոխանցել իշխանությունների առաջարկը՝ մեկ ամսով երկարաձգել բոլոր տեղահանվածների վճարումները և քննարկել հետագա անելիքները։ Սակայն, ըստ նրա, ցուցարարները «այնքան էլ անկեղծ չեն» իրենց գործողություններում։

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը «եղած դրամական աջակցությունը սոցիալապես ճիշտ հասցեագրման միջոցով կարիքավոր ընտանիքներին է ուղղում»։

Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ​​ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո արցախցիները վրան էին տեղադրել, որտեղ ամեն օր քննարկումներ են անցկացնում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտնել էր, որ փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ ամիս երկարաձգել «40+10» աջակցությունը, բայց նախապայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը հեռացնեն։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+