Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:13

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է պայքարի նոր փուլի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է պայքարի նոր փուլի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է արցախցիների աջակցության ծրագրերի շարունակման և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման երկարաժամկետ քաղաքականության մշակման, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու համար պայքարի նոր փուլի մասին։

Նշվում է, որ այդպիսի որոշման հիմք է հանդիսացել մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը, ինչպես նաև այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները։

Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջների թվում է արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև արցախցիների մշակութային ժառանգության և ունեցվածքի պահպանության ապահովումը։

Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում կհայտարարեն հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

Խորհուրդը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ արցախցիների ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը փոխանցել է գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով։

«Դրանք չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը փորձագիտական խմբերի ձևավորումն է՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Խորհուրդն արցախյան, հայաստանյան և Սփյուռքի բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ է արել համախմբվել իրենց ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել համազգային պայքարին:

Խորհրդից հավելել են, որ տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու են բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:

«Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջներն ամբողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից»,- շեշտվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 3-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, արցախցիները հայտարարել էին, որ կշարունակեն պայքարը։

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում։ Բողոքի ակցիայի նպատակներից մեկը կառավարության այն որոշման չեղարկումն էր, որով ապրիլի 1-ից բնակվարձի փոխահատուցում (40+10) կստանան ոչ թե բոլոր արցախցիները, այլ բռնի տեղահանվածների առանձին խմբեր։ Նրանք կառավարությանն իրենց պահանջները կատարելու համար 1 շաբաթ ժամանակ էին տվել։ 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքում ներկայացվել էր 12 կետից բաղկացած պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+