Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

ԱԳՆ-ն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելը Հայաստանի համար միակ «ուժային սցենարն» է անվանել

ԱԳՆ-ն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելը Հայաստանի համար միակ «ուժային սցենարն» է անվանել

Հայաստանի համար միակ ուժային սցենարը կարող է լինել հնարավոր ագրեսիային դիմակայելը, ինչը ցանկացած պետության օրինական իրավունքն է, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Այսպես է նա «Արմենպրես»-ին մեկնաբանել Բաքվի մեղադրանքները «ռազմականացման» և սահմանամերձ շրջաններում հարվածային սպառազինություն տեղակայելու վերաբերյալ, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես «ուժային սցենարին» Հայաստանի նախապատրաստության ապացույց:

«ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանը հստակ արտահակտվել է, որ այդ հարցն ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորություններն ստեղծել են»,- ասել է Բադալյանը:

Խոսնակը պարզաբանել է, որ Հայաստանը ոչ թե ռազմականացվում է, այլ իրականացնում է բանակի վերափոխման ռազմավարություն, որը պաշտոնական հրապարակային փաստաթուղթ է:

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր քայլերը սահմանամերձ շրջաններում տեղավորվում են բացառապես պաշտպանության տրամաբանության մեջ։ Նա նաև հիշեցրել է (ՀՀ կառավարության հայտարարությունը-խմբ․), որ այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին որևէ փաստական տվյալ չի ներկայացրել հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեկնաբանել է Բաքվի մեղադրանքներն առ այն, որ Երևանը չի կատարում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման իր պարտավորությունները և բարդ ու երկարատև երթուղիներ է առաջարկում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար: Բադալյանը շեշտել է, որ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները, որը Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի ապաշրջափակումը»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կասկած էր հայտնել Հայաստանի խաղաղության օրակարգի անկեղծության վերաբերյալ՝ մատնանշելով սահմանամերձ շրջաններում «ակտիվ ռազմականացումը»։

Ադրբեջանը մարտի 16-ից սկսել էր հայտնել Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Նմանատիպ մեկ այլ հրապարակում հերքվել էր մարտի 17-ին, իսկ ուշ երեկոյան Երևանը հերքել էր երկու օրվա ընթացքում Հայաստանից գնդակոծվելու մասին Ադրբեջանի ՊՆ հինգերորդ հաղորդագրությունը։ ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ հաղորդագրությունն է հերքում:

Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։ Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Մարտի 19-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հերքել է չորս օրում Բաքվի տարածած 9-րդ հայտարարությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+