Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:33

Քովիդի թվերի բարձրացում ունենք, մեկ երեխա մահացել է կարմրուկից․ Անահիտ Ավանեսյան

Քովիդի թվերի բարձրացում ունենք, մեկ երեխա մահացել է կարմրուկից․ Անահիտ Ավանեսյան

Քովիդի թվերի բարձրացում ունենք, մեկ երեխա մահացել է կարմրուկից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ամենօրյա մոնիթորինգ ենք անում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,- ասել է Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նա քաղաքացիներին հորդորել է օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: «Այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է՝ պատվաստվելու և պաշտպանված լինելու»,- նշել է Ավանեսյանը:

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ քովիդի հետ կապված շտամների որոշակի փոփոխություն չի նկատվում, օմիկրոնն է՝ իր տարբեր ենթաշտամներով։ Ախտանշանները բավական նման են գրիպին, և եթե թեստավորում չի արվում, դժվար է տարբերել։ 

Անդրադառնալով կարմրուկին՝ Ավանեսյանը նշել է, որ գրանցվել է երեխայի մահվան դեպք, սակայն երեխան ունեցել է այլ ուղեկցող հիվանդություններ ևս, և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել։ 

«Միշտ պետք է անհանգստանալ, սակայն դա բավական չէ, պետք է գործուն քայլեր ձեռնարկել։ Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումներ»,- ասել է Ավանեսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+