Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:09

Քարդաշյանը որդուն նմանեցնում է հայի

Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նկատել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի: Այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

«Կարծում եմ՝ նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս: Նա ամենաանուշիկ երեխան է:

Անգամ չեմ էլ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը բոլորն են զգում, երբ նրա հետ են: Փսալմ, դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք: Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրները քեզ շատ են սիրում: Դու մեր երջանկությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Քիմը:

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղը հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ունի երկու դուստր` 7-ամյա Նորթը և 3-ամյա Չիկագոն, ու երկու որդի՝ 5-ամյա Սեյնթը և 2-ամյա Փսալմը: Համաձայն լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ զույգը 7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է:

2019թ. հոկտեմբերին Հայաստան այցելության ժամանակ Քիմ Քարդաշյանն ու նրա զավակներից երեքը մկրտվել են Հայաստանում՝ Էջմիածնի Մայր տաճարի մկրտարանում: Քիմն ստացել էր Հեղինե, իսկ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն և Փսալմը՝ Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+