ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։
Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես` COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ երկարաժամկետ խնդիրներին դիմակայելու առումով Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի տեսքով:
Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանի առողջապահական համակարգին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել :
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունը առողջապահության բնագավառում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







