Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Գլխավոր լուրերը հուլիսի 20-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 20-ի առավոտյան
  • Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։  Շաբաթ օրը ադրբեջանական զինված ուժերը, հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: Հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ։ Կիրակի օրը հայ-ադրբեջանական սահմանագոտու առանձին հատվածներում հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ Հուլիսի 20-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
  • Թեև հրետանային կրակոցները դադարել են, սակայն լրատվական դաշտում կեղծ օգտատերերի կողմից շարունակվում են խուճապ սերմանող նյութերի հրապարակումը, ուստի անհրաժեշտ է զգոն լինել և կենտրոնանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա:
  • Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով ԶԼՄ-ների հաղորդագրություններին, թե Թուրքիան կարող է Սիրիայից զինյալներ ուղարկել Ադրբեջանին, ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի սահմանների անվտանգությունը՝ անկախ նրանից, թե թուրք զինյալները, իսլամական արմատականները, թե Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հակառակորդ են:
  •  ️ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է 20-ամյա զինծառայողի մահվան մասին, այնուհետ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։
  • ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ կապված հայկական սահմանամերձ բնակավայրերի դեմ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետ։ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ հակառակորդը թիրախավորել էր նաև կրթական հաստատությունները, մի շարք համայնքերում վնասվել են շենքեր։ Հրավիրել է բոլորի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը խախտել է միջազգային մի շարք կոնվենցիաներ՝ կրթական իրավունքի և կյանքի իրավունքի։ Նախարարը կոչ է արել համապատասխան բոլոր միջազգային կառույցներին՝ միանալ այս անթույլատրելի իրավիճակի դեմ պայքարին։
  • Անցած օրը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34,877-ի: Կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 641-ի։
  • Քանի դեռ մենք այստեղ կորցնում ենք հաշիվը, թե հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք են խոցել ՀՀ ԶՈՒ-ը, որոնցից միայն մեկն արժեր 30 մլն դոլար, ադրբեջանցի «ընկերները» որոշել են պարտքի տակ չմնալ և ռազմական անհաջողություններին պատասխանել «շուկայական» հաջողություններով։  Ի դեպ, հայկական ծիրանի դեմ անխնա պայքարի «ռազմավարական գործողությունը» միայն կարճաժամկետ բարոյական բավարարվածություն բերեց դրա հեղինակներին։ Պատճառն այն էր, որ հայկական ծիրանի խնդիրը, որը ռուսական շուկաների ադրբեջանցի սեփականատերերը հրաժարվել են ընդունել և վաճառել, լուծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կալուգայի խճուղում գտնվող «Ֆուդ սիթի» սննդի շուկայի ղեկավարությունը, որոնք ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են, հրաժարվել են ընդունել հայկական ծիրանը։ Բացի Սամվել Կարապետյանից՝ այս պատմությունը կենդանի արձագանք է գտել սոցիալական ցանցերում, և Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, օգնել և տեղեկացրել են, թե որտեղ և ինչպես կարելի է ձեռք բերել ընտիր հայկական միրգը՝ արտոնյալ գնով։ Մոսկվայում արված այսօրվա լուսանկարները ակնհայտորեն ցույց են տալիս  դրա գնման համար առաջացած հերթը։ Ինչպես հաղորդվում է՝ ծիրանով բեռնատարները կկայանեն «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում՝ Մոսկվա, Դմիտրովսկի 165 և «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնում՝  Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 32-րդ կմ-ի (արտաքին կողմը) հատվածում:  Դե ինչ կասես, չնայած արևելյան հարևաններն ուզում էին լավ՝ ստացվեց ինչպես միշտ։ Իսկ ամենալավը ստացվեց հայկական ծիրանի վաճառքը, որը ոչ պակաս կարևոր է, անվճար գովազդվեց։
  • RT-ի և «Россия сегодня» -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին։ Սիմոնյանն, իր խոսքով, պատասխանել է հայկական ազգանուններով կեղծ հաշիվների բանակին, որոնք նրանից պահանջում էին արտահայտել իրենց դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրմանը։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ լուծման՝ ի բարօրություն այդ ժողովուրդների»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+