Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 641-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշենք, որ նախօրեին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34,877 դեպք, որոնցից 23,294-ն` առողջացած, 641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10,737 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 146,717 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



