Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ, որ տեխնիկապես ՀՀ ԶՈւ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն: Այս մասին այսօր Տավուշի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը պատասխանելով Ադրբեջանում հնչող այն մենկաբանություններին, որ հայկական կողմը կարող է հարվածել ադրբեջանական ենթակառուցվածքներին, նշել է.«ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն։ Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային ենթակառուցվածքները, որոնք ունի Ադրբեջանը և պատկանում են միջազգային ընկերություններին, չեն թիրախավորվելու։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն՝ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է, ոչ թե՝ սպառող», — ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



