Ճիշտ է, կրակոցները, հրետակոծությունները կարծես թե դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, կեղծ հաշիվներից խուճապի տարածումը: Առավոտյան ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ ողջ սահմանագոտու երկայնքով օպերատիվ վիճակը հիմնականում հանգիստ էր, հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի կրակոցներ են հնչել:
«Վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նկատվում է դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն գործընկերներին հորդորել է զերծ մնալ գնահատականներ, ընդհանրացնող եզրակացություններ տալուց, այն մասին, թե, ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ով հաղթեց, ով պարտվեց: Ա. Հովհաննիսյանի կարծիքով՝ վաղ է դրա մաին խոսելը և ևս մեկ անգամ հորդորեց զերծ մնալ նման մեկնաբանություններից:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



