RT-ի և «Россия сегодня» -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին:
Գրառման մեջ նա ընդգծել է, որ դիմում է «հայկական իշխանություններին»։ «Ի պատասխան երկարամյա բարության և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով Դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Հատուկ, ցուցադրաբար նստեցրեցիք՝ թքելով ուղիղ «ռուս ընկերների» դեմքին։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է», — գրել է նա ։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը հեղեղել են հակառուսական ՀԿ-ներով, որոնք երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: «Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է», — ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ երկրի իշխանությունները արտաքսել են ռուսաստանահայ գործարարներին։ «Դուք չեք ցանկանում, որ Ձեր մոտ Ռուսաստանի հետ կապված որևէ բան լինի, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Ձեր մեդիան և սոցցանցերը ամեն ժամ քննադատում են Ռուսաստանին, Պուտինին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին (օրինակ ՝ ինձ) ։ Դուք դժբախտ, առանց այդ էլ անհետացող հայ ժողովրդին բաժանեցիք ռուսահայերի և «ներկաների»՝ նրանց, ովքեր պաշտպանում են ձեր այսրոպեական իշխանությունը, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։
Իսկ հիմա, երբ Ձեր սահմանին պատերազմ է, երբ Ձեր վարչակարգի գոյությունը վտանգված է, երբ աշխարհասփյուռ հայերն արդեն տեսնում են մեր նախնիներին կոտորած ծուռ դանակներով ենիչերի ուրվականներին, Դուք հիշում եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։
Արդյոք դա Հայաստանի ներքին գործը չէ»- ասվում է գրառման մեջ ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



