Գերմանիայի 73 քաղաքում նոյեմբերի 20-ին երիտասարդական բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության հնարավոր ներդրման և սոցիալական ու կրթական ծախսերի կրճատման, հայտնում է Gen Z regelt նախաձեռնությունը։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 87 հազար մարդ։
Ցուցարարները պահանջել են ավելացնել դպրոցների, կախվածությունների բուժման և հոգեթերապևտիկ օգնության ֆինանսավորումը, քայլեր ձեռնարկել կյանքի թանկացման դեմ և ուժեղացնել կլիմայի պաշտպանության քաղաքականությունը։
Բեռլինում, ոստիկանության տվյալներով, բողոքի երթին մասնակցել է շուրջ 4 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները հայտնել են մինչև 15 հազար մասնակցի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







