Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի վեցերորդ տուրում արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել Լատվիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։
Խաղն անցկացվել է Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։
Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտել է վեց միավորով․ վեց խաղում այն տարել է մեկ հաղթանակ, երեք անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել երկու պարտություն։
Հայաստանի ընտրանու միակ հաղթանակը Լատվիայի դեմ առաջին հանդիպումն էր․ սեպտեմբերի 25-ին հայկական թիմը հաղթել էր 2։0 հաշվով։ Նախորդ տուրում Հայաստանը Կիպրոսի հետ հանդիպումն ավարտել էր 1։1 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







