Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կնոջ դի է հայտնաբերվել, Քննչական կոմիտեի (ՔԿ) տվյալներով՝ պատճառը հանկարծամահությունն է, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հավելել են, որ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է քաղաքացու հանկարծամահությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) Armenia Today-ին հայտնել են, որ օդանավում քաղաքացու մահվան վերաբերյալ ՆԳՆ-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացել նոյեմբերի 1-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում։
ՆԳՆ-ից հավելել են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Shamshyan.com-ի տվյալներով՝ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի մեջ մահացածը Լոռու մարզի բնակիչ 84-ամյա Անետա Ս.-ն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







