Հոկտեմբերին զինծառայող Տ․ Ս․-ի (Տիգրան Ստեփանյան -խմբ․) մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ երկու զինծառայող է կալանավորվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր)։ Այս արարքի համար առավելագույն պատիժն ազատազրկումն է՝ 10 տարով։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ․ Ս․-ի դին՝ հրազենային վնասվածքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







