Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:34

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման աշխատանքների շարունակությունը

Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովները Երևանում քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանն ու հետագա աշխատանքներին առնչվող հարցեր

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման աշխատանքների շարունակությունը
Լուսանկարը՝ MFA Armenia

Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովները Երևանում քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանն ու հետագա աշխատանքներին առնչվող հարցեր, հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ)։

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ։

Կողմերը ողջունել են հանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել սահմանազատման գործընթացի կարևորությունը Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նրանք փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել շարունակական երկխոսության և կառուցողական համագործակցության միջոցով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։

Հայկական և վրացական կողմերը նաև քննարկել են գործընթացի իրավական շրջանակը, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրություններն ու հնարավոր լրացուցիչ քայլերը, որոնք կարող են նպաստել սահմանազատման աշխատանքների սահուն ընթացքին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+