Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ՝ երկրի ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարեկեցիկ ապագա։ Այս մասին նախարարությունը գրել է X սոցիալական ցանցում։
«Սրտանց շնորհավորում ենք Պաղեստինի Պետությանը Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղության հաստատում և բարեկեցիկ ապագա»,- ասված է գերատեսչության հրապարակման մեջ։
Պաղեստինի Պետության անկախությունը հռչակվել է 1988 թվականի նոյեմբերի 15-ին Ալժիրում՝ Պաղեստինի ազգային խորհրդի նստաշրջանում։
Հայաստանը 2024 թվականի հունիսի 21-ին ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







