Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

Ավինյանը խոստացել է գիտական հիմնավորում ներկայացնելու դեպքում ծառահատման նոր փորձաքննություն անցկացնել

Ավինյանը խոստացել է գիտական հիմնավորում ներկայացնելու դեպքում ծառահատման նոր փորձաքննություն անցկացնել

Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել SaveTreesYerevan (Փրկենք Երևանի ծառերը) նախաձեռնության բողոքի ակցիան՝ ծառահատումները դադարեցնելու պահանջով:

Ցուցարարների թվում էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Մարտի 29-ին նա ահազանգել էր, որ Երևանում ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Կանաչ Երևան», «Կտրելը՝ Stop», «Էքսպերտիզա» և այլն: Քաղաքապետարանի մոտ հավաքվածների հետ բանակցելու են դուրս եկել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:

Ավինյանը վստահեցրել է, որ ծառահատումը գիտական հիմնավորում ունի, որոշումը կայացրել են փորձաքննությունից հետո: «Միայն թեղի ծառատեսակներն են փոխարինվում: Վերջին երկու տարում քաղաքապետարանը 35 հատ ծառ է տնկել՝ մոտ 10 հազար ծառ: Դրանց մեծ մասը կենսունակ են ու աճելու են, տասնյակ այգիներ են վերականգնվում»,- նշել է նա:

Ցուցարարները պահանջել են ծառահատումների մասով կրկին փորձաքննություն անցկացնել: Ավինյանը վստահեցրել է, որ փորձագիտական ​​լուծում ներկայացնելու դեպքում պատրաստ է քննարկել այդ թեման: «Գիտական հանրությունից, եթե կարծիք կա, որ թեղիները պետք է պահպանել, խնդրում եմ ներկայացնել: Ակնկալում ենք գիտական կարծիք, որից հետո նորից փորձաքննություն կանենք»,- ընդգծել է նա:

Ակտիվիստների կողմից Armenia Today-ի խմբագրություն ուղարկված հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն արդեն մոտ 200 ծառ է հատել և առաջիկա օրերին Երևանի կենտրոնական շրջաններում նախատեսում է ոչնչացնել ևս 3000 ծառ։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+