Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+3°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 02:31

Չինաստանում տղամարդը 1,7 դոլարով բնակարան է գնել

Չինաստանում տղամարդը 1,7 դոլարով բնակարան է գնել

Չինաստանում տղամարդը նոյեմբերի 11-ին՝ Ամուրիների օրվա կապակցությամբ կազմակերպված զեղչերի ընթացքում, բնակարան է գնել ընդամենը 11 յուանով (մոտ 1,7 դոլար), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով South China Morning Post-ին (SCMP)։

Տղամարդը Alibaba Auction հարթակում անցկացված աճուրդի միջոցով ձեռք է բերել 68 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարան, որը գտնվում է Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում՝ շենքի յոթերորդ հարկում։

Բնակարանի մեկնարկային գինը կազմել է 1 յուան, իսկ առավելագույն թույլատրելի գինը՝ 11 յուան։ Աճուրդին մասնակցել է ավելի քան 1600 մարդ։ Տղամարդը հաղթել է՝ առաջինը հայտ ներկայացնելով առավելագույն արժեքով՝ 11 յուանով։

Թեև բնակարանի արժեքը վճարել է հարթակը, գնորդը ստիպված կլինի մոտ 300 դոլար վճարել սեփականության իրավունքի գրանցման պարտադիր հարկի համար։

Տղամարդը հայտնել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Հեյլունցզյան։ Նա մտադիր է բնակարանն օգտագործել որպես հանգստյան տուն՝ ձմռանը պարբերաբար այցելելու նպատակով։

Գործարքը լայն քննարկումներ է առաջացրել չինական սոցիալական ցանցերում։ Իրավաբանները զգուշացրել են, որ չափազանց ցածր գներով անշարժ գույք ձեռք բերելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սեփականության իրավունքի կարգավիճակին, չվճարված հարկերին, պարտքերին և հնարավոր իրավական ծախսերին։

Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ նման ցածր գնով աճուրդը կազմակերպվել է հետագա անշարժ գույքի վաճառքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։

Չինաստանում Ամուրիների օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 11-ին։ Ամսաթիվն ընտրվել է չորս մեկերի՝ 11.11-ի պատճառով։ Տարիների ընթացքում այդ օրը վերածվել է խոշոր զեղչային իրադարձության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+