Այս շաբաթվա սկզբին Հոնկոնգում բնակելի համալիրում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, հայտնել է Sky News-ը։
Ոստիկանությունում դեռևս չեն պարզել անհետ կորած համարվող 100 մարդու ճակատագիրը։
Նոյեմբերի 26-ին Հյուսիսային Թայ Պո շրջանում 32 հարկանի ութ աշտարակով Wang Fuk Court բնակելի համալիրում հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվել էր: Զոհերի թիվն ավելի վաղ հասել էր 128-ի, անհետ կորած էր համարվում 200 մարդ։ Հրդեհի գործով 8 անձ ձերբակալվել էր։





































