Հոնկոնգի Թայ Պո բնակելի թաղամասում բռնված հրդեհի հետևանքով 36 մարդ է զոհվել, 279-ն անհետ կորած է համարվում, հայտնում է South China Morning Post-ը։ Նշվում է, որ 29 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 7-ը գտնվում է ծանր վիճակում։
Կրակն այրել է շենքերի վրա կոսմետիկ վերանորոգման համար տեղադրված բամբուկե կառույցները։ Համալիրը բաղկացած է մոտ 2000 բնակարանից և այնտեղ բնակվում է շուրջ 4000 բնակիչ։
Ըստ իշխանությունների՝ համալիրի բնակիչների մեծ մասը տարհանվել է այրվող շենքերից։ Պաշտոնյաները հայտնում են, որ ավելի քան 700 մարդ տեղավորվել է հինգ ժամանակավոր կացարաններում։






































