ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ընդմիշտ կկանգնեցնի միգրացիան «Երրորդ աշխարհի երկրներից», գրում է The Guardian-ը:
«Ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան այդ երկրներից, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի, կչեղարկեմ Ջո Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ-խմբ․) օրոք թույլատրված միլիոնավոր անօրինական ընդունումները, այդ թվում՝ ավտոմատ ստորագրությամբ հաստատվածները, և կվտարեմ յուրաքանչյուրին, ով արժեք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար»,- նշել է նա:
Թրամփը որևէ երկրի անուն չի նշել և չի բացատրել, թե ինչ նկատի ունի «Երրորդ աշխարհի երկրներ» կամ «ընդմիշտ դադարեցնել» արտահայտություններով։ Նա ասել է, որ ծրագիրը կներառի նաև այն գործերը, որոնք հաստատվել են Բայդենի վարչակազմի օրոք։






































