Իսրայելցի զինվորականները նոյեմբերի 23-ին հարձակվել են Բեյրութի հարավային արվարձանների վրա ու հարվածներ հասցրել, գրում է Al Jazeera-ն։
Իսրայելցի զինվորականները հայտնել են, թե «Հեզբոլլահի» զինյալներին են հարվածել։
Տեղի ունեցած հարձակումը հրադադարի մասին համաձայնագրի խախտում է, որն Իսրայելը «Հեզբոլլահի» հետ ստորագրել էր 2024-ին, որպեսզի վերջ տա լայնածավալ պատերազմի վերածված ռազմական գործողություններին:
Al Jazeera-ն հիշեցրել է, որ հրադադարից հետո Իսրայելն ամեն օր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին, ինչպես նաև մի քանի անգամ հարձակվել է երկրի մայրաքաղաք Բեյրութի վրա։
Նոյեմբերին Լիբանանի հարավում ապրող բնակիչներն սկսել էին լքել իրենց տները և տեղափոխվել ավելի անվտանգ տարածքներ՝ Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի շիաների ենթադրյալ թիրախների վրա ավիահարվածների վերսկսվելուց հետո։



























