Հարավային Լիբանանի բնակիչները լքում են իրենց տները և տեղափոխվում ավելի անվտանգ տարածքներ՝ Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի շիաների ենթադրյալ թիրախների վրա ավիահարվածների սկսվելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ Հադաթին»։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մեքենաները շարժվում են դեպի հյուսիս՝ հարավային մայրուղով:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մինչ այժմ հարվածել են Այթ ալ-Ջաբալ, Զուտար ալ-Շարքիա, Քֆար Դունին, Թեյր Դիբա և ալ-Թեյբա գյուղերի ցամաքային թիրախներին:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավիահարվածների առաջին փուլից հետո բնակիչների շրջանում կան զոհեր, որոնք շտապօգնության մեքենաներով տեղափոխվում են հիվանդանոցներ:
Օգոստոսին «Հեզբոլլահ» շարժումը մերժել էր Լիբանանի կառավարության որոշումը՝ երկրի բանակին հանձնարարել զենքի նկատմամբ պետական մենաշնորհ սահմանել։



























