Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:23

Ռուբիոն նոյեմբերի 21-ին ԵՄ պաշտոնյաների հետ կքննարկի Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի ծրագիրը․ ԶԼՄ

Ռուբիոն նոյեմբերի 21-ին ԵՄ պաշտոնյաների հետ կքննարկի Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի ծրագիրը․ ԶԼՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է նոյեմբերի 21-ին եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ նոր ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal (WSJ)-ին։

Հրապարակման համաձայն՝ Ռուբիոն, որը նաև Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդականն է, քննարկումներ կանցկացնի ազգային անվտանգության համար պատասխանատու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հոդվածում նշվում է, որ մի քանի բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներ հույս են հայտնել, որ «հնարավորություն կտրվի արտահայտել իրենց մտահոգություններն ուկրաինական ճգնաժամի լուծման ցանկացած ծրագրի վերաբերյալ»։

Ամերիկյան պլանի համաձայն, որի մանրամասները տարածվել են արևմտյան լրատվամիջոցներում, Միացյալ Նահանգները և այլ երկրներ պարտավոր կլինեն ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի և այլ տարածքների նկատմամբ, որոնք Ուկրաինան ստիպված կլինի զիջել: Դրա դիմաց Կիևը կստանա ամերիկյան և եվրոպական անվտանգության երաշխիքներ: Այն տարածքներում, որտեղից դուրս կբերվեն ուկրաինական զորքերը, նախատեսվում է ստեղծել ապառազմականացված գոտի:

Axios-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հակամարտության կողմերի միջև շփման գիծը կսառեցվի, իսկ Ռուսաստանն ստիպված կլինի որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային: Ուկրաինական բանակն զգալիորեն կկրճատվի և կզրկվի հեռահար զենքերից: Պլանը նաև նախատեսում է երկրում օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք և ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակի ամրապնդում: Bloomberg-ը հայտնել է, որ նախատեսվում են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ:

Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման ԱՄՆ-ի ծրագիրը նախատեսում է, որ Կիևն առնվազն մի քանի տարով կհրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ձգտումից։

ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում ձեռք բերված համաձայնություններից զատ որևէ նորություն չկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+