Բրիտանական հեռարձակողը՝ BBC-ն, ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Panorama հաղորդման համար, որի ընթացքում 2021թ․ հունվարի 6-ի նրա ելույթի հատվածները մոնտաժված էին այնպես, որ ստեղծում էին խեղաթյուրող տպավորություն, սակայն հեռուստաընկերությունը մերժել է նրա փոխհատուցման պահանջը, հայտնում է BBC-ն:
Ըստ աղբյուրի՝ մոնտաժը «սխալ տպավորություն էր ստեղծել, թե Թրամփը բռնության ուղիղ կոչ է արել», և ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի ցուցադրի 2024թ․ թողարկումը։
Թրամփի իրավաբաններն սպառնացել են BBC-ին դատի տալ 1 միլիարդ դոլարի (759 միլիոն ֆունտի) չափով, եթե կազմակերպությունը չհերքի հաղորդման դրույթները, չընդունի սխալը և չվճարի փոխհատուցում։
Սկանդալի հետևանքով հրաժարական էին տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դևին և լրատվական ծառայության ղեկավար Դեբորա Թերնեսը։






































