Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի մի քանի շրջաններին, հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածներից մեկը թիրախավորել է քաղաքի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» բժշկական կենտրոնը։
Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է Գազայի արևմուտքում գտնվող «Ալ-Շատի» փախստականների ճամբարի վրա հարվածի մասին։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:






































