ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տպավորություն ունեի, որ ինչ-որ բան սխալ է։ Զգում էի, որ մենք չէինք հասնելու ցանկալի նպատակին»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ապագայում նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ։
Անդրադառնալով Ուկրաինայի կողմից որոշակի հեռահար հրթիռների օգտագործման վրա դրված հիմնական սահմանափակման չեղարկմանը՝ Թրամփն այդ լուրերը կեղծ է որակել։
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «Ռոսնեֆտ»-ի, «Լուկօյլ»-ի և նրանց 34 դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ ԵՄ-ն, իր հերթին, հրապարակել էր պատժամիջոցների 19-րդ փաթեթը։






































