Կամչատկայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է ութ երկրաշարժ, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել ութ հետցնցում՝ 3,6-ից մինչև 4,8 մագնիտուդով։ Մեկ ցնցում զգացվել է բնակեցված տարածքներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 30-ին Կամչատկայի արևելյան ափերի մոտ տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,7 մագնիտուդով։ Կամչատկայի երկրամասի բնակեցված տարածքների բնակիչներն զգացել էին մինչև 8.0 մագնիտուդով ցնցումներ։ Հայտարարվել էր ցունամիի մասին։ Այդ ժամանակվանից ի վեր Կամչատկայի ափերի մոտ հետցնցումները չեն դարդարում։
Մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որը ծնունդ էր ընդունում Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, Armenia Today-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր, թե ինչպես է հայտնվել այդ հեռավոր շրջանում և ինչպես պետք է բժիշկներն արձագանքեն արտակարգ իրավիճակների պայմաններում։






































