Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:24

8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ու ցունամի՝ Կամչատկայում

8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ու ցունամի՝ Կամչատկայում

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում հուլիսի 30-ի առավոտյան տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով Հյուսիսային Կուրիլսկի ափամերձ գոտում ցունամի է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԳԱԱ միասնական գեոֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 150 կմ հարավ-արևելք՝ 17 կմ խորության վրա։ 

Ավելի քան 8 ցնցում է արձանագրվել Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում։ Ցունամին հասել է մինչև 3-4 մետր բարձրության: Բնակիչները շտապ տարհանվել են բարձրադիր տարածքներ։ Տուժել է տեղական նավահանգիստը և ձկնարդյունաբերական ձեռնարկությունը։

Հաղորդվում է, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկում փլուզվել է մանկապարտեզի (№15) պատ, զոհեր չկան։

Ցունամին հասել է նաև Հյուսիսային Ճապոնիա՝ մոտ 30 սմ բարձրությամբ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն անօդաչու սարքեր են գործարկել իրավիճակի մոնիթորինգի համար։ «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ում դադարեցվել է մաքրված ջրի արտահոսքը։ Երկրի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում ընդհատվել է որոշ գնացքների երթևեկություն։ Վնասների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը նույնպես հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին։ Հավայան կղզիների Օահու կղզու ափամերձ բնակչությանն անհապաղ տարհանման հրահանգ է տրվել։

Ցունամիի սպառնալիք է հայտարարվել Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Ճապոնիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է ցունամին հեղեղում ափին գտնվող շենքերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+