Չնայած Իսրայելը հաստատել է Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ ծրագրի առաջին փուլը, սակայն Գազայում օդային հարվածներ են արձանագրվել, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեսգիշերն այց հայտարարել է, որ Թել Ավիվը հաստատել է Գազայի վերաբերյալ գործարքը: Հրադադարը, ըստ այդմ, պետք է ուժի մեջ մտներ այն պահին, երբ Իսրայելի կառավարությունը տար իր վերջնական համաձայնությունը, սակայն ականատեսները BBC-ին հայտնել են, որ Գազայի որոշ հատվածներում գիշերն օդային հարվածներ են իրականացվել։
Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Գործարքի շրջանակում Իսրայելի բանակը պետք է նահանջի համաձայնեցված գիծ, ՀԱՄԱՍ-ը պարտավորվում է 72 ժամվա ընթացքում ազատ արձակել 20 պատանդի։ Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ դրան կհաջորդի Իսրայելի կողմից մոտ 250 պաղեստինյան բանտարկյալի և Գազայից 1700 կալանավորված անձի ազատ արձակումը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր բեռնատարներ կմատակարարեն սնունդ, դեղորայք և վառելիք Գազայի երկու միլիոն բնակչությանը, որոնց մեծ մասը տեղահանված է։
Հայաստանը ողջունել է համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







