Հայաստանը ողջունում է Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հաստատված հրադադարը:
«Ոջունում ենք Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք է բերվել (ԱՄՆ նախագահ-խմբ.) Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այն նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ազատ մուտքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ X-ում։
Պաշտոնական Երևանը հույս է հայտնել, որ այս համաձայնագիրը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության ճանապարհ կբացի։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Համաձայնագրի շրջանակներում շարժումը համաձայնել էր ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, պարտավորվել էր զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։ Ըստ Թրամփի՝ պատանդները, ենթադրվում է, ազատ կարձակվեն հաջորդ երկուշաբթի։






































