Հնդկաստանն սկսել է ռուսական նավթի համար վճարել չինական յուանով, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների բարելավումից հետո ռուսական նավթ առաջարկող առևտրականներն սկսել են խնդրել Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններից վճարել չինական յուանով։
Քաղաքական մթնոլորտի փոփոխությունը դիտվում է որպես հնդիկ գնորդների հետ գործարքները պարզեցնելու հնարավորություն։ Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանը՝ պետական վերահսկողության տակ գտնվող Indian Oil Corp (IOC) ընկերությունը, վերջերս վճարումներ է կատարել չինական յուանով ռուսական նավթի երկու-երեք բեռի համար, գործակալությանը հայտնել են աղբյուրները։
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ յուանը կազմում է Ռուսաստանի նավթի և նավթամթերքի արտահանումից ստացված եկամտի 67%-ը։ Ռուբլին կազմում է 24%-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







