ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով բանակցություններից խուսափելու մեջ՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները դեռևս ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, սակայն «տանգո պարելու համար երկուսն են պետք»։
Այդ մասին Վենսն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ցավոք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե ինչպես են ռուսները հրաժարվում ուկրաինացիների հետ որևէ երկկողմ հանդիպում անցկացնելուց։ Նրանք նաև հրաժարվել են ցանկացած եռակողմ հանդիպումից, որտեղ նախագահը կամ որևէ վարչակազմի այլ պաշտոնյա կարող էր նստել ռուսների և ուկրաինացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։






































