Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պեսկովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կառուցողական դիրքորոշում կընդունի ռուս-ուկրաինական խաղաղության հարցում, հայտնում է «Կոմերսանտը»։
«Կրեմլը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պահպանում է քաղաքական կամք՝ շարունակելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ ԱՄՆ-ի հռետորաբանությունը չի հակասում Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նրա հայտարարած ցանկությանը։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու համար»,- նշել է նա։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար շարունակում է նախընտրելի մնալ Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։




































