Դանիայի մի քանի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվել մեկ շաբաթվա ընթացքում, գրել է BBC-ն։
Մինչ այս Կոպենհագենի օդանավակայանն ստիպված էր փակվել այս շաբաթվա սկզբին՝ անօդաչու սարքերի ներխուժման պատճառով, որը երկրի վարչապետը որակել էր որպես «մինչ օրս դանիական ենթակառուցվածքների վրա ամենադաժան հարձակումը»։
Այժմ երկրի հարավային տարածաշրջանի երեք այլ փոքր օդանավակայան՝ Էսբյերգը, Սյոնդերբորգը և Շկրիդստրուպը, նույնպես հայտնել են ԱԹՍ-ների ակտիվացման մասին, բայց չեն փակվել։
Նախորդ շաբաթ Էստոնիան և Լեհաստանը խորհրդակցություն էին խնդրել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, երբ Ռուսաստանին մեղադրել էին իրենց օդային տարածքը խախտելու մեջ առանձին միջադեպերում։ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Ռումինիան, նույնպես հայտարարել էր, որ ռուսական ԱԹՍ-ները խախտել են իր օդային տարածքը։
Ռուսաստանը հերքել է Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեղադրանքը, սակայն պնդել, որ լեհական ներխուժումը միտումնավոր չէին։
Ավելի վաղ Լեհաստանի օդային տարածք անհայտ օբյեկտների ներխուժման պատճառով փակվել էին Վարշավա և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները։





































