Լեհաստանի օդային տարածք անհայտ օբյեկտների ներխուժման պատճառով փակվել են Վարշավա և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները, հայտնլ է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը։
«Իրականացվում է այդ օբյեկտների հայտնաբերմանն ու վնասազերծմանն ուղղված գործողություն»,- հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ Լեհաստանը փակել է չորս օդակայան, այդ թվում՝ Վարշավայի Ֆրիդերիկ Շոպենի անվան և Ժեշուվ-Յասենկա միջազգային օդանավակայանները:






































