Ուկրաինային եվրոպական երկրների հետ համատեղ անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը կքննարկվի ավելի ուշ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Հուսով եմ՝ կկարողանանք այս մասին խոսել մի փոքր ուշ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահն անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Նա դրական է պատասխանել հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի երկրները պե՞տք է խոցեն ռուսական կործանիչներն իրենց օդային տարածքում, եթե նրանք խախտեն այն։
Թրամփը նաև հայտարարել է, որ մեկ ամսից կկարողանա իր կարծիքը հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին։
«Ես ձեզ կտեղեկացնեմ մոտ մեկ ամսից»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դեռ վստահո՞ւմ է Ռուսաստանի նախագահին։
Օգոստոսի 18-ին Զելենսկու հետ կայացած հանդիպմանը Թրամփը Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ վստահություն էր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







